211652_close_icon
views-count51214 դիտում article-date 16:52 19-12-2018

«Ալեն ջան, եթե սա սխալ է, հերքիր, եթե ճիշտ է, բացատրիր, թե ինչու է հայտնի գողականը քեզ աջակցել…». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/danioanis/posts/10216870785018968]էջում [/url]գրել է. «Ալեն ջան, եթե սա սխալ է, հերքիր, եթե ճիշտ է, բացատրիր, թե ինչու է հայտնի գողականը քեզ աջակցել… Սրա մասին Էրեբունիում շատերն են խոսում»: Օրերս` «Ժամանակը» գրել էր. «Հայ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության տարբեր թեկնածուների: Մասնավորապես ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, աջակցել է Ալեն Սիմոնյանին: Սեդրակյանը և Սիմոնյանի այլ աջակիցներ խնդիր են դրած եղել ապահովել աննախադեպ մեծ թվով քվեներ, որպեսզի իրենց պաշտպանած թեկնածուն ստանա ամենաշատ ձայները և կարողանա հավակնել ԱԺ նախագահի պաշտոնին, բայց տապալվել են»:

Նմանատիպ նյութեր