211652_close_icon
views-count1714 դիտում article-date 15:40 19-12-2018

Արցախի Ազգային ժողովը պատրաստվում է նստաշրջանի եզրափակիչ նիստին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, արտաքին հարաբերությունների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգի 85-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստին կվերսկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի քննարկումը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր