211652_close_icon
views-count2429 դիտում article-date 13:52 19-12-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նոր մարզիչ նշանակելու մասին, բայց հետո փոշմանել է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտարարել է թիմի նախկին հարձակվող Օլե-Գունար Սուլշերին (ներկայումս՝ նորվեգական «Մոլդեի» գլխավոր մարզիչ) գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին, Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո: Մանկունյանցիները տեսանյութ են տեղադրել, որտեղ նորվեգացին «Բավարիային» խփում է հաղթական գնդակը 1999թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում՝ հետևյալ գրառմամբ. «Սուլշերը 20 տարի անց նորից մերոնքական է դառնում, երբ նա «Կամպ Նոույում» խփեց ՀԵՆՑ ԱՅՆ գնդակը»: Սակայն ավելի ուշ այդ էջը կայքից հեռացվել է: Սա էլ իր հերթին զավեշտալի հետևանք է ունեցել. մինչև ջնջելը Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգը հասցրել էր Սուլշերին նշանակման առթիվ շնորհավորել. «Սա մեծ օր է նորվեգական ֆուտբոլի համար: Հաջողություն «կարմի սատանաների հետ», գրել էր վարչապետն ի թվիթերում, և՝ բնականաբար, քիչ անց այն ջնջել:

Նմանատիպ նյութեր