211652_close_icon
views-count2359 դիտում article-date 13:37 19-12-2018

Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների եւ խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Նմանատիպ նյութեր