211652_close_icon
views-count2830 դիտում article-date 13:12 19-12-2018

Ինչ փոխըմբռնման մասին է խոսել Մամեդյարովը. ԱԳՆ պարզաբանումը. tert.am

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/Anna-naghdalyan/2876423]Tert.am[/url]-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին է: [b]-Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել: Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը: [/b] -Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/12/19/Anna-naghdalyan/2876423]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր