211652_close_icon
views-count1601 դիտում article-date 12:59 19-12-2018

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ

Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները և երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական, առևտրային, կրթամշակութային կապերի խթանմանը միտված գործնական ծրագրեր և երկկողմ կապերին համակարգված բնույթ հաղորդելու քայլերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական հանդիպումներով հետամուտ լինել Հայաստան-Կալիֆորնիա գործակցության օրակարգի իրագործմանը և Կալիֆորնիայի սենատի շրջանակներում երկկողմ համագործակցության նշյալ հարցերի արծարծմանը:

Նմանատիպ նյութեր