211652_close_icon
views-count1785 դիտում article-date 15:29 18-12-2018

Գարի Նևիլ. «Մանչեսթեր Յունայթեդի» համար իդեալականը Պոչետինոյի թեկնածությունն է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ պետք է նշանակվի Մաուրիսիո Պոչետինոն: «Ես բախտ եմ ունեցել որոշ ժամանակ անցկացնել «Տոտենհեմի» մարզաբազայում, Պոչետինոն ինձ իդեալական թեկնածու է թվում: «Յունայթեդը» փորձում էր մարզիչներ նշանակել, որոնք եվրագավաթներ են նվաճել և մի քանի ներքին առաջնություն: Իմ կարծիքով, «ՄՅՈւ»-ին անհրաժեշտ է այն մասնագետը, որը համապատասխանում է ակումբի երեք սկզբունքներին. երիտասարդ խաղացողների առաջխաղացում, դիտարժան ֆուտբոլ և հաղթանակներ», ասել է Նևիլը: Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/18/1113088/]պաշտոնանկ[/url] է արել Մոուրինյոյին:

Նմանատիպ նյութեր