211652_close_icon
views-count1691 դիտում article-date 13:00 18-12-2018

Մարսյալի գործակալ. «ՄՅՈւ»-ն շատ վատ առաջարկ է արել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին գնահատել է խաղացողի և ակումբի միջև երկարաժամկետ պայմանագիր կնքելու հավանականությունը: Մանկունյանցիները Մարսյալի հետ պայմանագիրը երկարաձգել էին մինչև 2020 թվականի ամառը: «Ես խիստ հոռետեսական եմ տրամադրված: Ակումբը մեզ առաջարկ է ուղարկել, սակայն այն շատ հեռու է մեր ցանկություններից: Ներկա պահին մենք հեռու ենք, որպեսզի համաձայնության գանք», ասել է գործակալը: Goal.com-ի տվյալներով, «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհակառակը, վստահ են, որ Մարսյալի հետ կպայմանավորվեն:

Նմանատիպ նյութեր