211652_close_icon
views-count10147 դիտում article-date 23:28 17-12-2018

Հայ սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որն ընթանում է Մադրիդում, Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը: Մարտական սամբոյում արծաթե մեդալ է նվաճել 82 կգ Դավիթ Պետրոսյանը: Սամվել Բադալյանն ու Սերգեյ Կարապետյանը ոսկե մեդալներ են նվաճել մարտական սամբոյի 68 և 74 կգ քաշային կարգերում։ Արդյունքում, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզե մեդալներով։

Նմանատիպ նյութեր