211652_close_icon
views-count2832 դիտում article-date 19:46 17-12-2018

Գարի Նևիլ. Հավատս չի գալիս, որ «ՄՅՈւ»-ն Մոուրինյոյի հետ նոր պայմանագիր է կնքել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից (1:3) հետո: «Լիվերպուլը» մի գլուխ բարձր էր «ՄՅՈւ»-ից: Մի գլուխ: «ՄՅՈւ»-ի ոչ մի կիսապաշտպան փոխանցում տալ չգիտի: Ոչ մի: Դա ահավոր է: «Յունայթեդը» ահավոր էր: Նրանք որոշ ժամանակ դիմադրում էին, սակայն միակ թիմը, որը ձգտում էր հաղթանակի՝ «Լիվերպուլն» էր: Կարծում եմ, Մոուրինյոն կհեռանա, թեպետ ես միշտ գերադասում եմ սպասել մրցաշրջանի ավարտին: Թիմի ղեկավարությունն այնքան միամիտ է, դա պարզապես անհավատալի է: Մոուրինյոյին նոր պայմանագիր տվեցի՝ իմանալով նրա եռամյա շրջանների մասին: Ակումբում ոչ ոք չի կարողանում սանձել Մոուրինյոյին: Նրանք չգիտեն, ինչ անել նրա հետ, ինչ ասել: Նրանք չգիտեն, թե նա հերթական ասուլիսում ինչ է խոսելու: Իսկ նրանից հիմա բաժանվելը... դա մի ամբողջ կարողություն կարժենա», ասել է Նևիլը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր