211652_close_icon
views-count2957 դիտում article-date 20:00 17-12-2018

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին

Դեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին (Олег Кравченко)։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվեց երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նմանատիպ նյութեր