211652_close_icon
views-count2801 դիտում article-date 16:51 17-12-2018

Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները

Դեկտեմբերի 17-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են Պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար: Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը։

Նմանատիպ նյութեր