2705 դիտում
15:20 17-12-2018
Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում
Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում, որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցի հարցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ու Վրաստանում արտասահմանյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի նախապատրաստումը, որով կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ կդառնա որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով: «Փաստաթուղթը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նման համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ:
Լավրովը նաև ընդգծել է, որ վրացական կողմը դիվանագետների խմբի է հրավիրել, որպեսզի նրանք ծանոթանան Վրաստանում գործող արտասահմանյան կենսալաբորատորիայի գործունեությանը. «Մենք շնորհակալություն ենք հայտնել, ասել ենք, որ դա ոչ թե դիվանագետների, այլ պրոֆեսիոնալների գործն է հասկանալ, թե ի՞նչ է արվում այդ կենսալաբորատորիաներում, որքանո՞վ են փորձարկումները սպառնալիք ստեղծում Ռուսաստանի և ընդհանրապես հարևան երկրների համար»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
12:07 19-06-2017
Գործադիրը հավանություն է տվել 2017-2022 թթ. ՀՀ կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրին
1552 դիտում
12:28 18-07-2017
ՄԻՊ-ը ներկայացրել է զինծառայողներին պատասխանատվության ենթարկելիս նրանց իրավունքները երաշխավորող նախագծեր
Այս բաժնից
529 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
448 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա