211652_close_icon
views-count44387 դիտում article-date 09:34 17-12-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ները. կան վիրավորներ. պատճառը մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարի 118 կմ հատվածում բախվել էին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆահրադյանի վարած Ford Transit մակնիշի 928 ՕP 61 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Աշոտ Զաքարյանի վարած Ford Transit մակնիշի 34 FQ 132 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Զաքարյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արտակ Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ գիշերը ժամը 23։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել բուժօգնություն ստանալու նպատակով վարորդներից Ա. Զաքարյանը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը մաքրված չի եղել ձյունից, և միայն վթարից հետո նոր բարեհաճեցին պատկան մարմինները ճանապարհին շաղ տալ աղ ու ավազ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր