211652_close_icon
views-count24345 դիտում article-date 23:57 16-12-2018

«Ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, վախենո՞ւմ ես քննադատել Վլադիմիր Վլադիմիրովիչին». Ալեքսանդր Լուկաշենկոն` Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ, Hayeli.am

Բելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն արված սենսացիոն հայտարարությունները, հայտնում է [url=http://hayeli.am/article/1135611?fbclid=IwAR2t6Pl9B_voh5pEqKNHa4h4mcOoCMBPOecNJHECGv1O_vAXZr33VgOjtLs]Hayeli.am[/url]-ը: «Ռուսաստանին պետք է շտապ 900 միլիոն դոլար վերադարձնեի: Հարազատ եղբայրներս ճնշումներ էին սկսել, դադարեցրել էին գազի մատակարարումը: Իլհամ, ասացի, շտապ 900 միլիոն դոլար է պետք, Պուտինին պետք է 900 միլիոնը վերադարձնեմ: Նա ինձ հաջորդ օրը փոխանցեց գումարը: Խոստացա, որ մեկ ամսից կվերադարձնեմ, սակայն ավելի շուտ դա արեցի: Լսեք, ես նրան որպես մտերիմ մարդու եմ վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Լուկաշենկոն: Այնուհետև ներկայացրել է մի հատված Փաշինյանի հետ զրույցից:«Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել է Լուկաշենկոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր