211652_close_icon
views-count2278 դիտում article-date 23:37 16-12-2018

Բունդեսլիգա. «Շտուտգարտի» ավագի հայրը «Հերտայի» խաղից հետո մահացել է ստադիոնում

«Շտուտգարտը ցավակցություն է հայտնել կիսապաշտպան Կրիստիան Գենտների հոր՝ Հերբերտ Գենտների մահվան առթիվ, Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Հերտայի» հետ տնային խաղից (2:1) հետո: ««Շտուտգարտը ցավակցություն է հայտնում մեր թիմի ավագ Կրիստիան Գենտների հոր՝ Հերբերտ Գենտների մահվան առթիվ: Հերբերտ Գենտները մահացել է «Շտուտգարտ»-«Հերտա» խաղից անմիջապես հետո՝ ստադիոնում: Ակումբն իր ցավակցությունն է հայտնում և ցանկանում աջակցել ընտանիքին», նշվածէ «Շտուտգարտի» հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր