211652_close_icon
views-count1287 դիտում article-date 21:05 14-12-2018

Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի

Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/14/1112746/]Ավելի վաղ[/url] Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ կասկածվող Շերիֆ Շեքաթը սպանվել էր Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Ինչպես հաղորդել Էր France Info-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները։ Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 29-ամյա Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով 21։00-ի սահմաններում։ Դա տեղի էր ունեցել հարձակման վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա: Հանցագործին հայտնաբերել էին Նեյդորֆի շրջանի պահեստներից մեկում:

Նմանատիպ նյութեր