211652_close_icon
views-count129080 դիտում article-date 18:43 14-12-2018

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության մեծ թվով դիմակավորված ծառայողներ վաղ առավոտվանից ուժեղացված ծառայություն են սկսել Կոտայքի մարզում. Նոր Գեղի գյուղում արշալույսները կարծես հանդարտվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության՝ ժողովրդին հայտնի «6-ի սպեցի» ծառայողները վաղ առավոտվանից ուժեղացված ծառայություն են կատարում Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկություններ են կատարվել Նոր Գեղի գյուղի մի քանի բնակիչների տներում, որոնց մի մասը գյուղում համարվում են հեղինակություններ, մի մասը ունեն քրեական անցյալ և այդ ամենի շրջանակում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, ոստիկանության բաժիններ են տեղափոխվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր կասկածվում են անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Ոստիկանությունն իր այս միջոցառումը պատճառաբանում է գյուղում լարված իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ ունեն մտավախություն, որ հնարավոր է՝ գյուղում տեղի ունենան վենդետաներ, քանի որ տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Վ. Պապյանը, որից հետո գյուղը բաժանվել է 2 մասի, ինչի առիթով էլ մի քանի օր շարունակ գյուղում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ է հրապարակել: Այս պահին իրավիճակը վերահսկվում է ոստիկանների կողմից և բոլոր այն օրինախախտները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի առաջ, անկախ նրանից, ներկա թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են, կամ նրանց բարեկամները: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/10/1112368/?fbclid=IwAR1OQbXz07hgGnhuDpVFyn6Q-yn4YC1tRYb-Hvg6v13TvBDgyAZ7VhiWWBQ]ավելի վաղ [/url]տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 10-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր իսկ կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Վարդան Պապյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը մի մարդու նման կանգնել, պահանջում է Պապյանի հրաժարականը, իսկ մարզպետ երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, չի ցանկանում գյուղացիների խոսքը լսել։ Իսկ մենք միայն պահանջում ենք, որպեսզի Վ. Պապյանը ազատվի աշխատանքից և մինչև նոր գյուղապետի ընտրությունները, գյուղապետի պաշտոնակատար նշանակվի գյուղում հարգանք վայելող գյուղապետի տեղակալ Վանիկ Մնացականյանը։ Օրեր առաջ էլ՝ ի նշան բողոքի, բարձրացրեցինք այդ խնդիրը, և այդ ժամանակ մարզպետը խոստացավ, որ գյուղացիների սրտով է լինելու, բայց ստացվեց, որ մարզպետը հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման մեզ խաբում է։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ու մարզպետը պետք է ի վերջո իմանա ժողովրդական հայտնի խոսքը, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իսկ իրա նշանակած գյուղապետի պաշտոնակատարը ավելի շատ քոթուկ է, քան գերան։ Երեկ էլ իրա ու իրա թայֆայի կողմից գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել, և 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նա, որ դեռ գյուղապետ չի, իր թայֆով հարբած վիճակում դանակ է հանում մեր դեմ, վաղը գյուղապետ դառավ, ասա՝ մեր տան լույսերն անջատենք ու քոչենք գյուղից։ Դա՞ է մարզպետի ուզածը, եթե դա է, ապա հաստատ մարզպետին ու իր թեկնածուին երազախաբություն է ստացվում»։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով մարզպետարանից ժամանած մեկ այլ պաշտոնյայի հետ ժողովրդի հետ բանակցություններ էր վարում, որպեսզի ճանապարհը ժամանակավորապես բացեն։ Վարչության պետը ժողովրդին հայտնել էր նաև, որ մարզպետն աշխատանքից ազատել է ժամանակավոր պաշտոնակատար Վ. Պապյանին, սակայն գյուղացիները նախորդ դեպքը իրենց աչքի տակ ունենալով՝ ասում էին. «2 ամիս առաջ էլ էր մարզպետն ասում, թե ազատել եմ, և հետո գյուղացիներին ասել էր՝ ստորագրություններ հավաքեք, և գյուղացիները 1500-ից ավելի ստորագրություն էին հավաքել, սակայն ոչ մի դրական արդյունք։ Ու հիմա, երբ գյուղացիներին ասում են, որ մարզպետը նրան ազատել է աշխատանքից, ժողովուրդն էլ ասում է՝ թուղթը տենանք, ինչպես հայտնի ֆիլմում՝ Պեպոյի բարաթը»։ Գյուղացիները հավաքվել էին Նոր Գեղիիի գյուղապետարանի դիմաց և պահանջում էին հանդիպում մարզպետի հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ ավագ սերնդի մեծ թվով գյուղացիներ էլ ասում էին. «Նախկին գյուղապետը՝ Ֆրոնտիկ Թևոսյանը, գյուղում խաղաղության աղավնու դեր էր տանում։ Ոչ մի անգամ նրա պաշտոնավարման ընթացքում գյուղում վեճ-վիճաբանություններ տեղի չէին ունենում։ Դրա համար էլ իրան կես կատակ-կես լուրջ ասում էին Նոյի խաղաղության աղավնի։ Իսկ էս թազին՝ Վ. Պապյանին, որ մարզպետն է նշանակել, ոնց որ Նոյի ագռավը լինի։ Դե հիմի հաշիվներդ առեք՝ աղավնի՞ն է լավը, թե՞ ագռավը։ Մեզ ձեռ է տալիս աղավնին, ինչքան էլ ասեն՝ ագռավը 100 տարուց ավելի է ապրում»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր