211652_close_icon
views-count1362 դիտում article-date 18:41 14-12-2018

ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի սեմինար՝ Ֆուտբոլի ակադեմիայում

Դեկտեմբերի 14-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց ՖԻՖԱ-ի Տրանսֆերների Համադրման Համակարգի (ՏՀՀ) սեմինար-պարապմունք, որին ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների ՏՀՀ պատասխանատուները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխություններին ու նորամուծություններին, ակումբների ՏՀՀ պատասխանատուների վերապատրաստմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետ, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ՏՀՀ պատասխանատու Նունե Սարգսյանը: Սեմինարի ընթացքում Ն. Սարգսյանը և «Շիրակ» ակումբի ՏՀՀ պատասխանատու Ռուբեն Հակոբյանն ակումբների ներակայացուցիչներին փոխանցեցին 2018թ. հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ ՏՀՀ սեմինարի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունն ու նորամուծությունները, ինչպես նաև ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ ուղեցույցները: ՏՀՀ սեմինարն ուղեկցվում էր գործնական աշխատանքներով, ինչի նպատակն էր լավագույնս ամրապնդել ՏՀՀ համակարգի հետ կապված առանձնահատկությունները, գործնականում կիրառել կանոնակարգային բոլոր դրույթները և վերջիններիս փոփոխությունները:

Նմանատիպ նյութեր