211652_close_icon
views-count1819 դիտում article-date 18:00 14-12-2018

Փոլ Ինս. Պոգբան կարող է հեռանալ, նա տանջվում է «ՄՅՈւ»-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը անդրադարձել է ակումբում Պոլ Պոգբայի հեռանկարներին: «Կարող եմ պատկերացնել, որ Պոգբան կհեռանա հունվարին: Դրա բոլոր նախադրյալները կան: Ամենայն հավանականությամբ, նա կհեռանա: Դա շատ տխուր է, քանի որ նա թոփ-մակարդակի խաղացող է: Ի՞նչ դեր է ունեցել այսամենում նրա հարաբերությունը գլխավոր մարզչի հետ: Այդ հարաբերությունները վիրուսի պես ազդում են մնացած խաղացողների վրա: Ինչո՞ւ պահել «ՄՅՈւ»-ի թոփ-խաղացողներին, եթե նրանք հարկ եղած կերպով չեն խաղում: Տեսեք, թե ինչպես էր Ալեքսիսը խաղում «Արսենալում», իսկ այժմ դա բոլորովին այլ ֆուտբոլիստ է: Պոգբան «Յուվենտուսում» հրաշալի էր խաղում: Այնտեղ այլ խաղաոճ էր, իսկ այստեղ նա տանջվում է», նշել է Ինսը:

Նմանատիպ նյութեր