211652_close_icon
views-count8530 դիտում article-date 12:15 14-12-2018

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած հայ երկրպագուն ազատ է արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման (1:0) վերջնամասում հայ երկրպագուն՝ Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկով դաշտ էր ներխուժել՝ ծածանելով արցախյան դրոշը: Այնուհետև Սպարտակ անունով երկրպագուն վազելով մոտեցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նստած էր պահեստայինների նստարանին, սակայն «Էմիրեյթսի» անվտանգության աշխատակիցները նրան դուրս էին բերել խաղադաշտից: «Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալում» հայերին շատ են սիրում»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր