211652_close_icon
views-count12884 դիտում article-date 09:36 14-12-2018

Դերժավայի Արկադիի հիվանդանոցը հայտնվել է ֆիննախի «սև ցուցակում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սև ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երևանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնանշման հարցման ընթացակարգին, ճանաչվել է առաջին տեղ զբաղեցրած մասնակից: Բայց որոշ ժամանակ անց պարզվել է, որ բժշկական կենտրոնը չի բավարարել հրավերով սահմանված որակավորման չափանիշների պահանջները. ֆինանսական պարտավորություններն ընկերության ակտիվներից շատ են: Մինչդեռ բժշկական կենտրոնը պնդում է, որ վարկեր է վերցրել ժամանակակից բուժսարքավորումներ գնելու համար: Ու հիմա այս պատմությունը գնալով նոր զարգացումներ է ստանում. ԲԿ-ին մինչև 2020թ. թույլ չեն տալու մասնակցել պետական գնումների գործընթացին»; [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր