211652_close_icon
views-count2274 դիտում article-date 21:28 13-12-2018

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աննա Էշուի հետ

Դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուի (Anna Eshoo) հետ: Դեսպան Ներսեսյանը երախտագիտություն հայտնեց Աննա Էշուին` հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեության և Կոնգրեսում Հայաստանին առնչվող հարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Դեսպանը կոնգրեսական Էշուին ներկայացրեց ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավունքի գերակայության ոլորտներում ՀՀ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ձեռքբերումները: Դեսպանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին` դրանք որակելով որպես ժողովրդավարության առաջընթացի խոսուն վկայություն: Կոնգրեսական Էշուն ողջունեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացումն ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները: Զրուցակիցները քննարկեցին նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի դերակատարումը դրանց խթանման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր