211652_close_icon
views-count2240 դիտում article-date 17:17 13-12-2018

Ռոբեր Պիրես. Ես Դեմբելեին Նեյմարի հետ չէի փոխի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի խաղին: «Ինձ շատ է դուր գալիս Դեմբելեն: Մենք միշտ խոսում ենք Մեսիի մասին, սակայն այդ տղան շատ հաջողն է:Նա խաղադաշտում այնպիսի բաներ է անում, որոնք մենք երեխա ժամանակ էինք անում: Նա պետք է շտկի կարգապահությունը, սակայն նա դեռ երիտասարդ է: Ուսմանը «Բարսելոնային» կօգնի նվաճել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը՝ հաշվի առնելով նրա խաղամակարդակն ու տաղանդը: Ես Դեմբելեին չէի փոխի Նեյմարի հետ, եթե ընտրության առջև կանգնեի: Ուսման ընդամենը 21 տարեկան է, նա հիանալի է խաղում երկու ոտքով, գերազանց է վարվում գնդակի հետ: Նա հսկայական ներուժ ունի, ավելին, քան մենք արդեն տեսել ենք», ասել է Պիրեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր