211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:30 13-12-2018

Ստրասբուրգի հրաձիգը հայտարարել է, թե վրեժ է լուծում Սիրիայում իսլամիստների զոհվելու համար

Ստրասբուրգում ահաբեկչական գործողություն իրականացրած քաղաքացին հայտարարել է, թե վրեժ է լուծում Սիրիայում արմատական իսլամիստների զոհվելու համար: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով տաքսու այն վարորդի ցուցմունքները, ով, իր խոսքով, ստիպված է եղել կասկածյալին ահաբեկչության վայրից տեղափոխել այն թաղամաս, որտեղ նա մտադրվել էր թաքնվել ոստիկանությունից: «Վարորդը պնդում է, որ Շեքաթն իրեն հայտարարել է, թե Ստրասբուրգի կենտրոնում գնդակահարելով մարդկանց՝ ինքը վրեժ էր լուծում իր իսլամիստ եղբայրների համար, որոնք զոհվել են Սիրիայում»,- մեջբերել է տաքսու վարորդի խոսքը հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան հրազենով զինված տղամարդը հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում, որին զոհ է դարձել 3 մարդ, իսկ 13 հոգի վիրավորվել է: Հանցագործի որոնումները շարունակվում են: Օպերացիային մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:

Նմանատիպ նյութեր