211652_close_icon
views-count3642 դիտում article-date 15:51 13-12-2018

Պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման գործընթաց․ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պետական կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդրին, նշելով, որ այդ գործընթացն այժմ իրականացվում է: «Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեի մեջ մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր կարողություններ չունեն և կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, և, ընդ որում, նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առաջ:

Նմանատիպ նյութեր