211652_close_icon
views-count2316 դիտում article-date 15:25 13-12-2018

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին հրաժարվել դեկտեմբերի 15-ի բողոքի ակցիաներից

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է անում «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին: Այդ մասին, ինչպես հայտնում է Tass-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն՝ ելույթ ունենալով C News հեռուստաալիքի եթերում: «Ներկա փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք է տեղի ունենան շաբաթ օրը, բայց մենք կոչ ենք անում բողոքողներին՝ խելամիիտ գտնվել ու չանցկացնել ցույցեր»,- ասել է Գրիվոն: Հավելել է, որ ցասումն արտահայտվել է, և այն լսել են, ու նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է դրան։

Նմանատիպ նյութեր