211652_close_icon
views-count1461 դիտում article-date 14:46 13-12-2018

Ադրբեջանից բռնագաղթածները կսեփականաշնորհեն զբաղեցրած բնակելի տարածքները

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն կտրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 5, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոցի 1, Երևան քաղաքի Շենգավիթի Շիրակի 2ա շենքի 7 և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Նմանատիպ նյութեր