211652_close_icon
views-count2380 դիտում article-date 13:28 13-12-2018

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման մասին

ՀՀ կառավարությունը կենտրոնական բանկի հետ աշխատում է ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հիմա Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: Հիմա առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը ես մակագրել եմ Ֆինանսների նախարարություն: Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի, բայց ընդհանուր առմամբ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր