211652_close_icon
views-count1748 դիտում article-date 10:13 13-12-2018

Հուսանք, որ այս «փրկիչը» նույն սխալները թույլ չի տա. Վարուժան Հոկտանյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Երբ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները համեմատում ենք նախկինում տեղի ունեցած ընտրությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ դրանք միանշանակ և՛ արդար էին, և՛ ազատ, և՛ մրցակցային, «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ու թեև այն դեռևս իդեալական համարել հնարավոր չէ, բայց կարևորն այն է, որ հիմնական չափանիշները պահպանվել են: Դիտարկումները ցույց են տվել նաև, որ մասշտաբների առումով խախտումներն անհամեմատ քիչ են եղել, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր: «Ես 1989 թվականից, որոշ բացառություններով, տարբեր կերպ ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում: Եվ կարող եմ ասել, որ այս անգամ տեղի ունեցած ընտրությունները նման էին 1991 թվականի ընտրություններին: Այսինքն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդիկ «փրկիչ» են գտել, ինչը հայ ժողովրդի մոտ դարերի ընթացքում ձևավորված ու պահպանված մոտեցման հետևանք է: Եվ եթե այն ժամանակ «փրկիչը» Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ցավոք, մենք դեռ այն գիտակցության չենք հասել հասկանալու համար, որ փրկիչը մենք ինքներս պետք է լինենք: Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն կդառնա: Եվ որ 5 տարի հետո 1996 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովը գրոհելու դեպքերը չեն կրկնվի: Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա»,- ասաց Վ. Հոկտանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր