211652_close_icon
views-count3295 դիտում article-date 10:01 13-12-2018

Աղետի ենթարկված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար: Եվ ահա դեպքի վայրից հայտնաբերված սև արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ: Պատճառն ինքնաթիռի սև արկղի վնասվածության աստիճանն է: Հայ փորձագետները տեղում չեն կարողացել սև արկղի պարունակությունը` այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կայացվել: Հիմա ՌԴ-ում հայ և ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր