211652_close_icon
views-count8738 դիտում article-date 09:36 13-12-2018

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են․ Թրամփ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը, որով Միացյալ Նահանգներն օգնություն է ցուցաբերելու Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին։ Ստորագրման արարողությունը ներկա է գտնվել նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4698170.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում և կրոնական կազմակերպությունների միջոցով»,- նշել է Դոնալդ Թրամփը: Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել: «Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական և բարոյական օգնություն տրամադրի նրանց»,- Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում և Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև. «Նրանք, ովքեր գաղթական են և ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»: Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնըհատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված. «Ես հայ եմ, ասացի: «Օ՜, հայերը, ասաց, խելացի և աշխատասեր ժողովուրդ են»: Այո, ասացի, և բարեկամներդ են»:

Նմանատիպ նյութեր