211652_close_icon
views-count6584 դիտում article-date 23:26 12-12-2018

Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների տևական բացատրական աշխատանքի արդյունքում՝ դեկտեմբերի 12-ին ինքնակամ բաժին է ներկայացել 2012 թվականից միջազգային մակարդակով հետախուզվող Գնել Խզարջյանը։ 42-ամյա Խզարջյանը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով՝ խափանման միջոցը կալանք։ Նա 6 տարի առաջ ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել մի տղամարդու ուղղությամբ՝ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Խզարջյանը բաժին է ներկայացրել նաև ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր