211652_close_icon
views-count39344 դիտում article-date 21:48 12-12-2018

Նոր Գեղի գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղացիները պնդում են, որ 4 հոգին դանակահարվել են գյուղապետի պաշտոնակատարի հրահրած վիճաբանության հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21:00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ըստ «Տաշիր» առևտրի կենտրոնի հագուստի վաճառքի ԱՁ տնօրեն, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Պապյանի, անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Արդեն կեսգիշերն անց, դեկտեմբերի 10-ին, ժամը 00:50-ի սահմաններում «Ավբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Վիտալի Առաքելյանը, «աջ ստորին ծնոտային և վերծնոտային կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Գեղի գյուղի բնակիչ, 42-ամյա Արսեն Բաբախանյանը, «որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերք՝ ձախից» ախտորոշմամբ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Հովակիմյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խմբին, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խմբին, վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանին վիրավորները հայտնել են, որ ոչինչ չեն հիշում: Մինչ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Գեղի գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Հովսեփյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեկտեմբերի 9-ին Նոր Գեղի գյուղի խաչմերուկում Ա. Պապյանը, Նոր Գեղի գյուղի բնակիչներ, 25-ամյա Ալբերտ Բաղդասարյանը և 27-ամյա Գևորգ Բաղդասարյանը վիճաբանել են նշված անձանց հետ, ինչի հետևանքով այդ անձինք մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում հայտնաբերվել է կոտրված դանակ, շեղբի երկարությունը 10 սմ, իսկ կոտրված բռնակոթի երկարությունը՝ 7 սմ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մեկ օր անց ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել Գ. Բաղդասարյանը, և հայտնել, որ նշված անձանց ինքն է դանակահարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների հարազատները չեն հավատում, որ նա է դանակահարել նշված անձանց և կարծիք են հայտնում, որ վիճաբանությունը հրահրել է Նոր Գեղի գյուղապետի պաշտոնակատար Վարդան Պապյանը, ով եղել է ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դա է եղել պատճառը, որ հաջորդ օրը Նոր Գեղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը և երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար էր եղել: [b] Գյուղապետի պաշտոնակատար Վարդան Պապյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0474345001544636990307541.jpg[/img] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/10/1112368/?fbclid=IwAR1ljqUzcGPbyCPQ68b97H4W-lZsYzuY0hbNvRgA5qbmCiE56yydDyPnc0A]ավելի վաղ[/url] հայտնել էինք, դեկտեմբերի 10-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր իսկ կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վարդան Պապյանին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը մի մարդու նման կանգնել, պահանջում է Պապյանի հրաժարականը, իսկ մարզպետ երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, չի ցանկանում գյուղացիների խոսքը լսել։ Իսկ մենք միայն պահանջում ենք, որպեսզի Վ. Պապյանը ազատվի աշխատանքից և մինչև նոր գյուղապետի ընտրությունները, գյուղապետի պաշտոնակատար նշանակվի գյուղում հարգանք վայելող գյուղապետի տեղակալ Վանիկ Մնացականյանը։ Օրեր առաջ էլ՝ ի նշան բողոքի, բարձրացրեցինք այդ խնդիրը, և այդ ժամանակ մարզպետը խոստացավ, որ գյուղացիների սրտով է լինելու, բայց ստացվեց, որ մարզպետը հայտնի ֆիլմի Զիմզիմովի նման մեզ խաբում է։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ու մարզպետը պետք է ի վերջո իմանա ժողովրդական հայտնի խոսքը, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իսկ իրա նշանակած գյուղապետի պաշտոնակատարը ավելի շատ քոթուկ է, քան գերան։ Երեկ էլ իրա ու իրա թայֆայի կողմից գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել, և 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նա, որ դեռ գյուղապետ չի, իր թայֆով հարբած վիճակում դանակ է հանում մեր դեմ, վաղը գյուղապետ դառավ, ասա՝ մեր տան լույսերն անջատենք ու քոչենք գյուղից։ Դա՞ է մարզպետի ուզածը, եթե դա է, ապա հաստատ մարզպետին ու իր թեկնածուին երազախաբություն է ստացվում»։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով մարզպետարանից ժամանած մեկ այլ պաշտոնյայի հետ ժողովրդի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը ժամանակավորապես բացեն։ Վարչության պետը ժողովրդին հայտնեց նաև, որ մարզպետն աշխատանքից ազատել է ժամանակավոր պաշտոնակատար Վ. Պապյանին, սակայն գյուղացիները նախորդ դեպքը իրենց աչքի տակ ունենալով՝ ասում էին. «2 ամիս առաջ էլ էր մարզպետն ասում, թե ազատել եմ, և հետո գյուղացիներին ասել էր՝ ստորագրություններ հավաքեք, և գյուղացիները 1500-ից ավելի ստորագրություն էին հավաքել, սակայն ոչ մի դրական արդյունք։ Ու հիմա, երբ գյուղացիներին ասում են, որ մարզպետը նրան ազատել է աշխատանքից, ժողովուրդն էլ ասում է՝ թուղթը տենանք, ինչպես հայտնի ֆիլմում՝ Պեպոյի բարաթը»։ Գյուղացիները հավաքվել էին Նոր Գեղիիի գյուղապետարանի դիմաց և պահանջում էին հանդիպում մարզպետի հետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր