211652_close_icon
views-count11101 դիտում article-date 19:00 12-12-2018

«Ինձ անգամ Օսիպյանը չի կարող ասել». զոհված ոստիկանի կինը Սեֆիլյանին կոչ է անում իր անունից չխոսել. Aravot.am

[url=https://www.aravot.am/2018/12/12/1000480/?fbclid=IwAR2fddm4KikW3oeZSwqqWfQ-gGxYNLjuASfGMzSyDSwA6tMg2tjCs-tppU0]Aravot.am[/url]-ը գրում է. «Չեմ կարծում, որ ոստիկանը կարող է ոստիկանի սպանել: Իմ ուղեղում դա չի տեղավորվում: Եթե կպարզվի, որ ոստիկաններն են եղել, ավելի դաժան կլինեմ նրանց հանդեպ»,- դատարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը: Նա չցանկացավ մեկնաբանել իր սկեսրայրի այն պնդումը, թե Յուրի Տեփանոսյանին իրականում ոստիկաններն են սպանել: Ինչ վերաբերում է Տեփանոսյանի հոր ակնարկին, որ հարսը ոստիկանությունում է աշխատում, ուստի գուցե կաշկանդված է իր հայտարարությունների մեջ, Արփինե Թումասյանը չհամաձայնեց. «Բայց դա ի՞նչ կապ ունի: Օդից չեմ ստացել լեյտենանտի կոչումը»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/12/1000480/?fbclid=IwAR2fddm4KikW3oeZSwqqWfQ-gGxYNLjuASfGMzSyDSwA6tMg2tjCs-tppU0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր