211652_close_icon
views-count812 դիտում article-date 20:10 12-12-2018

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ից 13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության մարմինների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր