211652_close_icon
views-count43897 դիտում article-date 18:06 12-12-2018

Քեզ բացակա չենք դնի. Այսօր Զովունիի դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց 20-ամյա հերոս Նարեկ Հարությունյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբեն Բաղդասարյանի անվան դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց 2018 թ.-ի ապրիլի 9-ին թշնամու կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած, նույն դպրոցի շրջանավարտ՝ Նարեկ Հարությունյանի անունով: Լսարանի մի փոքրիկ անկյուն հորոսի անունով վերածվել է փոքրիկ թանգարանի: Բացմանը ներկա էին Նարեկի հարազատները, ընկերները, զինակից ընկերները, դպրոցի ուսուցչական կազմը, Պաշտպանության նախարարության և Զովունիի գյուղապետարանի աշխատակիցները: Նարեկը դպրոցի ամենասիրված ու պահանջված երեխաներից է եղել, ում մեծից փոքր հարգել ու ընդունել են: Նա ոչ միայն դպրոցում էր սիրված, այլ նաև գյուղում ու շրջապատում: Նարեկի մասին խոսողները նշում էին, որ նրանք Նարեկին բացակա չեն դնելու և ոչ միայն Նարեկին այլև հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին: Բարձունքը ձերն է,- նշում էին երեխաները: Նարեկի ամեն մի խոսքը ամեն մի շարժումը մեր աչքի առաջ է,- ասում էին ուսուցիչները: Շատ շնորհալի ու տաղանդավոր աշակերտներ ենք ունեցել, բոլորի համար էլ հպարտացել ենք, բայց առանց չափազանցության, Նարեկն ուրիշ էր: Այսօր իր ծննդյան օրն է, բայց մենք նրա մասին անցյալով չենք խոսում: Նա իսկական առաջնորդվում էր Աստվածաշնչյան նարեկյան խոսքերով ու հավատում ենք, որ նա հիմա երկնքից նայում ու հպարտանում է, որ իր գործը շարունակողներ են լինելու և այդ շարունակողները լինելու են Զովունիի հերոսի անունով կոչված դպրոցի աշակերտները: Աշակերտներ, ովքեր այսօր արցունքն աչքերին արտասանում էին հայրենասիրական բանաստեղծություններ, կատարում երգեր: Նարեկի եղբայրն էլ կարդաց Նարեկին գրած նամակը ՝ ուղղված իր ուսուցչուհուն, ում ուսուցչական աշխատանքը դպրոցում թե՛ կոլեկտիվը, թե՛ երեխաները բարձր են գնահատում: Ի լուր աշխարհի, կրկին ուզում ենք բարձրաձայնել՝ «Քեզ ու քո նմաններին բացակա չենք դնի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նարեկը զոհվել է Հադրութի ամենաթեժ պոստերից մեկում՝ իր ծառայությունը կատարելու ժամանակ և նա այսօր դարձավ 20 տարեկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր