2913 դիտում
15:42 12-12-2018
Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում
Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին։ Դեկտեմբերի 12-ին կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն Ալեքսեյ Շորին հանձնեց դոկտորի կոչման հավաստագիրը։
Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ մեծ պատիվ է Ալեքսեյ Շորին հանձնել այս կոչումը։ «Մինչև իմ պաշտոնավարելը Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հիմք է դրել հետաքրքիր համագործակցության և կապերի, ինչի համար շնորհակալ եմ։ Ես շարունակելու եմ այդ ավանդույթը»,- նշեց տիկին Հովհաննիսյանը։
Ալեքսեյ Շորն իր երախտագիտությունը հայտնեց իրեն բարձր կոչման արժանացնելու համար։ Նա նշեց, որ արդեն մի քանի տարի համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, հայաստանյան այլ կոլեկտիվների և երաժիշտների հետ, որոնք մեծ վարպետությամբ են աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում իր երաժշտությունը։
Տեղեկացնենք, որ Ալեքսեյ Շորը 2018-2019 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտորն է։ Եվ դեկտեմբերի 12-ին պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելու է համերգային ծրագիր, որի մեջ ներառված են բացառապես Շորի ստեղծագործությունները։ Ընդ որում, երեկոյի ընթացքում կհնչի համաշխարհային պրեմիերա՝ Շորի Ջութակի կոնցերտը։
Հանդիպմանը ներկա էր նաև Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։
Ներկաները զրուցեցին մասնագիտությամբ մաթեմատիկոս Ալեքսեյ Շորի ստեղծագործական կյանքի, Հայաստանի հետ ունեցած նրա կապերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին։ Նշենք, որ Ալեքսեյ Շորի հայրը տարիներ առաջ ապրել է Հայաստանում՝ Գյումրիում, և կոմպոզիտորը միշտ հաճույքով է գալիս մեր երկիր, այցելում Գյումրի։
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի հետ քննարկվեցին նաև կոնսերվատորիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները հնչում են աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Քարնեգի հոլում, Ջոն Քենեդու անվան կենտրոնում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի, Մեքսիկայի, Սլովակիայի, Ռումինիայի և այլ երկրների հայտնի համերգասրահներում։ Նրա հեղինակած գործերը կատարել են Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Համբուրգի օպերայի, Մալթայի ֆիլհարմոնիկ, Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ (Մաքսիմ Վենգերով, Ալեքսանդր Ռոմանովսկի, Ռոման Կիմ, Ֆյոդր Ռուդին, Նարեկ Հախնազարյան, Նարե Արղամանյան, Դեյվիդ Աարոն Քարփենթեր, Անդրեաս Օտենսամեր և այլք)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
965 դիտում
12:50 23-05-2019
Նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
724 դիտում
16:22 20-04-2021
Լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
750 դիտում
19:55 02-04-2014
Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում
Այս բաժնից
946 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
547 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
370 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը