211652_close_icon
views-count2269 դիտում article-date 15:25 12-12-2018

Հարի Քեյն. Սա «Տոտենհեմի» մեծագույն երեկոներից մեկն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/12/1112524/]ոչ-ոքին[/url] (1:1), որի շնորհիվ լոնդոնյան ակումբը դուրս եկավ փլեյ-օֆֆ: «Այս երեկոն «Տոտենհեմի» պատմության մեջ մեծագույններից մեկն էր: Հատկապես՝ Չեմպիոնների լիգայում: Մեկնարկային առաջին երեք խաղերից հետո իրավիճակն այնքան էլ հաջող չէր, մեզ արդեն հաշվից դուրս էին բերել, սակայն մենք բնավորություն և վճռականություն ցուցաբերեցինք: Մենք եկանք և ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք: Դա ցույց է տալիս, թե ինչի ենք մենք ունակ: Ուրախ ենք հաջորդ փուլ անցնելու համար, սակայն ցանկանում ենք մրցաշարում ավելի առաջ շարժվել: Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ մրցակցին», ասել է Քեյնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր