211652_close_icon
views-count2045 դիտում article-date 14:49 12-12-2018

Յուրգեն Կլոպ. ՈւԵՖԱ-ում «Լիվերպուլի» վրա արդեն խաչ էին քաշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Նապոլիի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/12/1112524/]հանդիպումը[/url] (1:0): «Սալահը անհավանական գոլ խփեց, իսկ Ալիսոնը ապշեցուցիչ սեյվ կատարեց, չեմ հասկանում, թե ինչպես նա արեց դա: Մենք կարող էինք ավելի շատ խփել, սակայն Սադիո Մանեի պահերն արդեն ոչ մի նշանակություն չունեին մրցաշարային աղյուսակի առումով: Սա շատ բուռն հանդիպում էր, հակագրոհները շատ էին, սակայն մենք պատրաստ էինք դրան: ՈւԵՖԱ-ում, հավանաբար, արդեն մտածումէին, որ մրցաշարը շարունակվելու է առանց «Լիվերպուլի», խաչ էին քաշել, բայց ոչ այս անգամ: Եթե մենք կարող էինք դուրս թռնել Չեմպիոնների լիգայից, ապա ոչ այսօր, այլ Նեապոլում կայացած խաղից հետո, երբ մենք արժանի էինք պարտության, սակայն այսօր մենք արժանի էինք հաղթանակի», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր