211652_close_icon
views-count1815 դիտում article-date 13:43 12-12-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0377667001544607788736236.jpg[/img] Երևան քաղաքում` Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0763173001544607777682375.jpg[/img]

Նմանատիպ նյութեր