211652_close_icon
views-count2443 դիտում article-date 13:08 12-12-2018

Ստրասբուրգում սուգ Է հայտարարված

Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո օր է հայտարարել քաղաքում այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում, այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով DNA լրատվական պորտալին։ Պորտալի տվյալներով՝ Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Բացի այդ, քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին երեկոյան հրազենով զինված տղամարդը հրաձգություն է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Հրաձգության զոհ է դարձել 3 մարդ, ևս 12 հոգի վիրավորվել է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ է՝ Շերիֆ Շ. անունով: Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը կոչ է արել բնակիչներին դուրս չգալ տներից և հետևել իշխանությունների հանձնարարականներին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Գերմանիայի հետ Ֆրանսիայի սահմանին ուժեղացված են սահմանային հսկողության միջոցները: Անվտանգության նկատառումներով ոստիկանությունը փակել է քաղաքի բոլոր հարավային երթուղիները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ շտապ խորհրդակցություն է անցկացրել: Նրա հետ միասին քաղաք է ժամանել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Կաստաները հայտարարել է, որ հարձակվողի որոնմանը մասնակցում են 350 ոստիկաններ, դատական ոստիկանության 100 աշխատակիցներ, «Սանտինել» հակաահաբեկչական գործողության զինվորներ, Ֆրանսիայի ոստիկանության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումներ:

Նմանատիպ նյութեր