211652_close_icon
views-count2039 դիտում article-date 12:29 12-12-2018

Ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և լավաշի արտադրամասերի գործունեությունը վերսկսվել է, ՍԱՊԾ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։ Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր