211652_close_icon
views-count1168 դիտում article-date 12:20 12-12-2018

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն. արձանագրվել են խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր են հանվել խնդիրներ՝ կապված բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: Արձանագրվել է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն: Վերը նշված խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում քննարկել են ՊՈԱԿ-ի տնօրինության հետ: Արձանագրված բոլոր խնդիրները համապատասխան վերլուծություններով սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Նմանատիպ նյութեր