211652_close_icon
views-count2007 դիտում article-date 11:24 12-12-2018

Ոստիկանությունը հերքում է «Ժամանակ» օրաթերթի տարածած տեղեկատվությունը

«Ժամանակ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե Աժ ընտրությունների օրը ոստիկանությունը ահազանգեր է ստացել ԲՀԿ-ի կողմից կատարվող ընտրախախտումների վերաբերյալ, սակայն միջոցներ ձեռնարկելու փոխարեն զգուշացրել է ԲՀԿ-ի ղեկավարությանը, որ ավելի «աննկատ և քողարկված» աշխատեն: Հայտնում ենք, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ վերքաղաքական կառույց է և գործում է բացառապես օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով: Հրապարակման ուղղակի հերքումն է նաև ոստիկանության ծավալուն աշխատանքը և´ քարոզարշավի, և´ բուն քվեարկության օրը, որին ականատես են եղել մեր ողջ հասարակությունը, լրատվամիջոցները, դիտորդները: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ լուրեր տարածելու մարտավարությունից ու հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից: [b]ՀՀ Ոստիկանություն [/b]

Նմանատիպ նյութեր