6209 դիտում
11:20 12-12-2018
Բարեգթություն դրսևորեք և ներում շնորհեք մեր ծառայակցի մորը. զինծառայողները դիմել են վարչապետին
Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառակից ընկերոջ մորը՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ գողություն կատարելու մեղադրանքով:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Փաշինյան,
Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։
Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։
Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։
Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը»:
Նմանատիպ նյութեր
29374 դիտում
22:06 02-01-2022
Ադրբեջանցի զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու դիմել փախուստի. Tert.am
19931 դիտում
20:03 04-01-2019
Խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ. Նաիրա Զոհրաբյան
1343 դիտում
11:49 10-02-2014
Ադրբեջանական բանակի հերթական զինվորը կրակել է իր ծառայակցի վրա
Այս բաժնից
322 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
271 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
259 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր