211652_close_icon
views-count2271 դիտում article-date 10:18 12-12-2018

Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցումներ են ստանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գոր­ծարանի աշխատողներն այս ընթաց­քում աշխատանքից ազատման վերա­բերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլևս չեն համարվի գործարանի աշ­խատող: Բայց չնայած սրան՝ գործա­րանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտ­րություններից հետո կառավարությու­նն ի վերջո լուծում կտա այս հարցին: Մյուս կողմից՝ Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպա­սում աշխատանքի հրավերի ծանուց­ումների: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ ռուսաստանյան բանկը, որտեղ հանքավայրը գրավադրված է, նոր տնօրեն է գտել: Հանքավայրի աշ­խատողների խոսքերով՝ այն կվերագործարկվի ամիսուկեսից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր