211652_close_icon
views-count3121 դիտում article-date 02:35 12-12-2018

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» անցան հաջորդ փուլ, «Ինտերը» նոկաուտի ենթարկվեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում կայացավ 8 հանդիպում: A խմբում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում Գերեյրուի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին» և 13 միավորով գրավեց առաջին տեղը, քանի որ խմբի մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» 0:0 հաշվով խաղաց բելգիական «Բրյուգեի», վաստակեց 13 միավոր, սակայն 2-րդն է «Բորուսիային» անձնական խաղերում զիջելու պատճառով: B խմբում իսկական դրամա տեղի ունեցավ: Առաջին տեղը ապահոված «Բարսելոնան» կիսառեզերվային կազմով 1:1 խաղաց «Տոտենհեմի» հետ: Դա նշանակում էր, որ եթե Միլանում «Ինտերը» հաղթեր հոլանդական ՊՍՎ-ին, որը վաղուց ամրագրել էր վերջին տեղը, ապա հենց իտալացիները դուրս կգային փլեյ-օֆֆ: Սակայն ՊՍՎ-ն կարողացավ մինի-սենսացիա անել՝ 1:1 խաղալով «Ինտերի» հետ: «Տոտենհեմն» ու «Ինտերը» վաստակեցին 8-ական միավոր, սակայն իրենց միջև խաղերի արդյունքով ՉԼ-ում պայքարը կշարունակի անգլիական ակումբը: C խմբում գլխավոր հանդիպումը «Լիվերպուլ»-«Նապոլին» էր: Անգլիացիներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ և նրանք կարողացան 1:0 հաշվով հաղթել. աչքի ընկավ Սալահը: ՊՍԺ-ն Բելգրադում հեշտությամբ 4:1 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային» և խմբում գրավեց 1-ին տեղը: [b]Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր [/b] A խումբ «Բրյուգե» (Բելգիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 0:0 «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 0:2 Ռաֆայել Գերեյրու, 15, 88 B խումբ «Բարսելոնա» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:1 Ուսման Դեմբելե, 7 – Մոուրա, 85 «Ինտեր» (Իտալիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 1:1 Մաուրո Իկարդի, 73 - Իրվին Լոսանո, 13 C խումբ «Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:0 Մոհամեդ Սալահ, 34 «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:4 Մարկո Գոբելիչ, 56 - Էդինսոն Կավանի, 10, Նեյմար, 40, Մարկինյոս, 74, Կիլիան Մբապե, 90+2

Նմանատիպ նյութեր