211652_close_icon
views-count1668 դիտում article-date 23:29 11-12-2018

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայում

Դեկտեմբերի 7-ին Փարիզի մերձակա Իսի-Լե-Մուլինո քաղաքի հայկական առաքելական եկեղեցում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ մատուցվեց պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Իսի-Լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին (André Santini), Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև՝ Մարոնիտ եկեղեցու ներկայացուցիչը: Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և ֆրանսահայերին՝ դժվարին պահին առաջիններից մեկը օգնության հասնելու, համերաշխության ու աջակցության համար։ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագ և հոգեհանգստի արարողություններ տեղի ունեցան նաև Փարիզի Սուրբ Հովհաննես, Լիոնի Սուրբ Հովհաննես և Մարսելի Սուրբ Թարգմանչաց հայկական եկեղեցիներում: Դեկտեմբերի 8-ին հիշատակման միջոցառում տեղի ունեցավ նաև Փարիզի մերձակա Մեդոն քաղաքի քաղաքապետարանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր