211652_close_icon
views-count1438 դիտում article-date 16:48 11-12-2018

ՀՖՖ-ն նախաձեռնում է տարվա լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է ընտրել լավագույն երեքին: Լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ [url=http://www.ffa.am/uploaded/2018/List%20of%20media-2018.pdf]այստեղ[/url]: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20player%202018.pdf]այստեղ[/url], իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Nominees%202018.pdf]այստեղ[/url]: «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Այսուհետ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողի կոչմանը կարող են հավակնել օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը գլխավորած բոլոր մարզիչները (ներառյալ այն մարզիչները, ովքեր տարվա ընթացքում գլխավորել են մի քանի հավաքականներ և/կամ ակումբներ, կամ այլևս չեն հանդիսանում որևէ հավաքականի/ակումբի գլխավոր մարզիչ): Ի տարբերություն «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի՝ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի համար ՀՖՖ-ն իր կողմից չի ներկայացնում թեկնածուների ցուցակ: Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են միայն լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/2018/Best%20coach%202018.pdf]այստեղ[/url]: Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել [url=http://www.ffa.am/uploaded/2018/Media%20vote-player%202018.pdf]այստեղ[/url] և [url=http://www.ffa.am/uploaded/2018/Media%20vote-Coach%202018.pdf]այստեղ[/url], պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր:

Նմանատիպ նյութեր